Tert.am-ը գրում է.

Որևէ մեկը չի կարող կտրականապես հերքել, բացառել, որ չի լինելու 100 տոկոսանոց համամասնական կամ մեծամասնական ընտրակարգ, քանի որ խնդրի նպատակահարմարությունը պետք է դիտարկել ամբողջության մեջ: Եվ իշխող կուսակցությունն էլ ասել է, որ ինքն էլ է կողմ աստիճանաբար տեղի ունեցող փոփոխություններին, երբ գնալով ավելանում են համամասնական տեղերը, բայց դա պետք է տեղի ունենա պատճառաբանված, քննարկումների արդյունքում, ունենա հստակ երաշխիքներ, ոչ թե քննարկվի քաղաքական շոուների մակարդակով: 

Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ ի պատասխան հարցի, թե ճի՞շտ է տեղեկությունը, որ ՀՀԿ-ն հակված է կիսով չափ նվազեցնել մեծամասնական 41 տեղերը:

«Պետք է լուրջ քննարկումների արդյունքում գանք լուրջ հետևության և փորձենք օրենսդրական փոփոխություններ իրականացնել։ Հետևաբար ասել՝ կողմ ենք, դեմ ենք՝ մեկ-երկու բառով, հակիրճ, դժվար է ներկայացնել: Իհարկե կարելի է կրճատել, բայց դրանք բոլորը իմ ասած պատկերացումների մեջ են»
,-ասաց Հովհաննես Սահակյանը:

Հիշեցնենք, որ «Ժամանակ» օրաթերթը տեղեկացրել էր, որ իշխանական վերնախավում, այնուամենայնիվ, քննարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հարցը, սակայն քննարկվում է ոչ թե ամբողջությամբ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու, այլ՝ մեծամասնական տեղերը մասամբ կրճատելու տարբերակը:

Հովհաննես Սահակյանը, ի պատասխան հարցի, թե իր գնահատմամբ ո՞րն է համամասնական-մեծամասնական տեղերի օպտիմալ հարաբերակցությունը, ասաց. «Եթե նայենք այն վիճակագրությունը, որը տեղի է ունեցել համամասնական-մեծամասնական ընտրակարգերի փոփոխության առումով, ապա կարող ենք նկատել, որ հենց Հանրապետական կուսակցությունն է նախաձեռնողը եղել, որ մեծամասնական տեղերի քանակն աստիճանաբար կրճատվել է, և այսօր 41/ 90 հարաբերակցությունն է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել