«Փորձագետների» ժամանակաները...

Բանը հասավ պատգամավորներին: Հիմա էլ արգելանք էր դրվել Տիգրան Ուրիխանյանի միջոցների վրա: Հասկացանք արգելանք դնելուց լավ եք, բայց էտ անտերը մի հատ նայեք ձեր դրված արգելանքներիը օրենքի տառին համապատասխանո՞ւմ են, թե՞ չեն համապաըասխանում: Թողես մենակ տուգանեն ու տուգանքի թուղթ ուղարկեն: Արգելանքից հետո էլ մի 5000 դրամ ավել ես վճարում, որ 5000 դրամ պարտքդ փակես: Մենակ ստորագրություն ու կնիք դնելով չի, մտածելնել չի խանգարի:

Ասել եմ ու էլի կասեմ, մեր ԵԽԽՎ գեղեցկուհիների եռյակը՝ Նաիրա Զուրաբյանը, Արփինե Հովհաննիսյանը և Նաիրա Կարապետյանը շատ ճինշտ են իրենց դրսեվորում ԵԽԽՎ նիստերի ժամանակ: Երեկ Արփինե Հոհովհաննիսյանի գրառումից մի բան պարզ դարձավ, որ ազերաստներն իրենց բռի ու խուլիգան գործունեությունով կրկին «փայլատակել» են: Այ սենց պետքա մարդ ԵԽԽՎ-ում աշխատի, մի երկու բան ասի ու քաշվի մի կողմ, որ ազերաստներով սկսեն իրար ուտել:

Աշխարհը օր օրի փոխվում է, սակայն 12 կետերը մնում են անփոփոխ: Այստեղ սակայն ինձ մի բան է հետաքրքրում: 12 կետերիը այսքան քննարկում ենք, բա էն 8 կետերի մասին ինչո՞ւ չեն խոսում: Հիմա ոնց հասկանանք 12 կետերի մեջ նեռարված են այն 8 կետերը, թե՞ 12+8 սխեմայով են աշխատել ու իրականում ոչ թե 12 կետա այլ 20: Պարապ լինեք ինձ հարցրեք մի 5 կետ էլ ես կասեմ ու էտ 5 կետերից առնվազն 4-ը այսպես կոչված ընդդիմությանը կվերաբերվի:

Շերլին Սարգսյանի երգերը հնչել են ադրբեջանական սրճարաններից մեկու ու դա մեծ աղմուկ է բարձրացրել այնտեղ: Նույնիսկ որոշ պատգամավորներ քննադատական ու սպառնալիչ ելույթներով են հանդես եկել: Բան չես կարա ասես, ազերաստները իրանց պետակն շահն են պահել: Հիմա գանք Հայաստան՝ որոշ հաստատոթյուններում թուրքական ու ադրբեջանական մուղամը այդ հաստատությունների անբաժանելի մասն է, բայց դե ինչ անես, որ մեր որոշ պատգամավորներ ոչ թե քննադատում են այդ երևույթը, այլ ուրախանում են այդ երգերի ներքո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել