1. Դու ունե՞ս թշնամիներ։ Շատ լավ է։ Նշանակում է կյանքում ինչ-որ բանի համար պայքարել ես։

2. Յուրաքանչյուր ճգնաժամ նոր հնարավորություններ է։

3. Խելացի մարդը բոլոր սխալները միայնակ չի անում. նա մնացածին էլ է հնարավորություն տալիս։

4. Բազեն ավելի բարձր է թռչում, երբ քամուն հակառակ է գնում, այլ ոչ համահունչ։

5. Հաջողությունը հնարավորություն է մի անհաջողությունից մյուսը քայլել` չկորցնելով ոգևորվածությունը։

6. Հիմար է այն մարդը, ով երբեք չի փոխում իր կարծիքը։

7. Կապիտալիզմի բնատուր արատը բարեկեցության անհավասար բաժանումն է, սոցիալիզմի բնատուր արժանիքը` աղքատության հավասար բաժանումը։

8. Երբ արծիվները լռում են, շատախոսում են թութակները։

9. Իշխանությունը թմրանյութ է։ Փորձեցիր մեկ անգամ` թունավորված կմնաս ընդմիշտ։

10. Ողջ կյանքի ընթացքում մարդուն հնարավորություն են ընձեռվում հանդիպել իր «մեծ շանս»-ի հետ։ Դժբախտաբար, մեզանից շատերը վեր են կենում, թափ են տալիս իրենց և գնում առաջ, ասես ոչինչ էլ տեղի չի ունեցել։

11. Մի ցանկացեք առողջություն և հարստություն։ Ցանկացեք հաջողություն, չէ՞ որ Տիտանիկի վրա բոլորը հարուստ և առողջ էին, բայց փրկվեցին եզակի հաջողակները։

12. Իմ ճաշակը պարզ է. ես հեշտությամբ բավարարվում եմ ամենալավով։

13. Մարդիկ հիանալի կարողանում են պահել այն գաղտնիքները, որոնք չգիտեն։

14. Ես սիրում եմ խոզերին. շները մեզ նայում են ներքևից վերև, կատուները` վերևից ներքև։ Եվ միայն խոզերն են, որ մեզ նայում են հավասարը հավասարին։

15. Պատերազմն այն է, երբ ուրիշների հետաքրքրությունների պատճառով զոհվում են լրիվ անմեղ մարդիկ։

16. Կյանքի մեծագույն դասը կայանում է նրանում, որ հիմարները ևս իրավացի են լինում։

17. Ավելի հեշտ է ղեկավարել ժողովրդին, քան դաստիարակել չորս երեխաների։

18. Մենք ապրում ենք մեծ իրադարձությունների և փոքր մարդկանց դարաշրջանում։

19. Ոչ մի բանով այդպես չես վաստակի հեղինակություն, որքան հանգստությամբ։

20. Սովորեք պատմություն, սովորեք պատմությունը։ Պատմության մեջ է քաղաքական խորաթափանցության բոլոր գաղտնիքները։

21. Հարաբերությունները փչացնելու ամենալավ ձևը դրանք պարզելն է։ 

22. Երբ վիճում են երկուսը, շահում է երրորդը։

23. Եթե սպանեք մարդասպանին, դրանով մարդասպանների թիվը չի փոփոխվի։

24. Վատատեսը ամեն հնարավորության մեջ դժվարություն է տեսնում, լավատեսը` ամեն դժվարության մեջ հնարավորություն։

25. Դուք երբեք նշանակման վայր չեք հասնի, եթե ամեն հաչացող շան վրա կանգնեք և քար նետեք։

26. Այն ժողովուրդը, որը մոռացել է իր անցյալը, մսխել է իր ապագան։

27. Նույնիսկ ամենավառ լույսն առանց ստվեր չի լինում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել