Իսպանական Սևիլիա քաղաքում կյանքի 88–րդ տարում մահացել է Կաետանա Ֆիտց–Ջեյմս Ստյուարտը` բոլորին քաջ հայտնի դքսուհի դե Ալբան։ Եկեք հիշենք այս անկաշկանդ կնոջ` Իսպանիայի ամենահարուստ և տիտղոսակիր արիստոկրատուհու անցած ուղին, ով Ուինսթոն Չերչիլի և արքայադուստր Դիանայի հեռավոր ազգականն էր, ինչպես նաև Պիկասսոյի չկայացած մուսան։

close up 2018780i Умерла герцогиня де Альба, эксцентричная и титулованная аристократкаԿաետանա դե Ալբա, ամբողջ Իսպանիայի վաղեմի սիրելին, ով տարբերվում էր շատ այլ տիտղոսակիր ներկայացուցիչներից։ Նա միշտ կոտրում էր կարծրատիպերն ու պայմանականությունները, վայելում էր կյանքը, ֆլամենկո էր պարում և լեռնային դահուկներով սահում։ Մինչև կյանքի վերջին օրերը դքսուհին շարունակում էր ակտիվ կյանք վարել, իսկ տարիքի մասին լրագրողների տված հարցին պատասխանում էր.

–Ես դեռ կհասցնեմ բոլորիդ թաղել։

duchessofalba2014 Умерла герцогиня де Альба, эксцентричная и титулованная аристократка

Ալբա Մարիա դել Ռոսարիո Կաետանա Ալֆոնսա Վիկտորիա Եվգենիա Ֆրանցիսկա Ֆիտց–Ջեյմս Ստյուար–ի–Սիլվան ուներ ավելի շատ տիտղոսներ, քան ինչ որ մեկը ամբողջ աշխարհում։ Նրան էր պատկանում դքսուհու 7, մարկիզուհու 23, կոմսուհու 19 տիտողս։ Սրանք նույնիսկ ավել են Միացյալ Թագավորության թագուհի Ելիզավետա Երկրորդի տիտղոսներից։ Դքսուհու արիստոկրատական դիրքն այնքան բարձր էր, որ նա կարող էր ոտքի չկանգնել թագուհու հետ հանդիպման ժամանակ։

8a4440b718413a8344709f8279194e9f Умерла герцогиня де Альба, эксцентричная и титулованная аристократка

18–րդ դքսուհի Ալբան ծնվել էր 1926 թ.–ի մարտի 28–ին, Մադրիդում։ Իր ամբողջ կյանքի ընթացքում նա տեսել է Երկրորդ Համաշխարհային և Իսպանիայի քաղաքացիական պատերազմներ։article 2320262 19A61BA3000005DC 256 634x665 Умерла герцогиня де Альба, эксцентричная и титулованная аристократка

1948 թ.–ին ամուսնացավ դուքս Սոտոմայոր Լուիս Մարտինես դե Իրուխո–ի–Արտասկասի հետ, որից 6 երեխա ունեցավ։

ducesa4 Умерла герцогиня де Альба, эксцентричная и титулованная аристократка

Երիտասարդ տարիքում Կաետանան բարեհամբույր կին էր, ով վայելում էր հասարակության սերն ու հարգանքը, և իրեն շրջապատում էր այնպիսի մարդկանցով, ինչպիսիք Պիկասսոն ու Ժակլին Քենեդին էին։

4aqajh5p322231 Умерла герцогиня де Альба, эксцентричная и титулованная аристократка

Դքսուհու առաջին ամուսինը մահացավ 1972 թ–ին և 6 տարի անց նա նորից ամուսնացավ, այս անգամ Իսպանիայի Մշակույթի նախարարության երաժտության բաժնի տնօրենի հետ, ում հետ ապրեց մինչև 2001 թ.–ը, մինչ նորից չայրիացավ։

2bt2t2it322229 668x990 Умерла герцогиня де Альба, эксцентричная и титулованная аристократка

Դքսուհուն իր հայրենիքում շատ էին սիրում։ Այն աստիճան, որ Սևիլիայում նրա արձանը կանգնեցրեցին։ Այդպիսով նա դարձավ միակ իսպանուհին, ում կենդանության օրոք արձան կանգնեցրեցին։albaaa Умерла герцогиня де Альба, эксцентричная и титулованная аристократка

Ենթադրվում էր, որ իսպանական ավանդական պարերը նրանից լավ ոչ ոք չէր կարողանում պարել։ Իզուր չէ, որ նա պարգևատրվել է «Mof & Art»` ֆլամենկոյի և պարային արվեստի մեջ ունեցած ներդրման համար։ Վերջին անգամ նա պարեց իր 3–րդ հարսանիքի ժամանակ` 85 տարեկան հասակում։

727 Умерла герцогиня де Альба, эксцентричная и титулованная аристократка

924 Умерла герцогиня де Альба, эксцентричная и титулованная аристократка

Ալբայի երրորդ ընտրյալը 62–ամյա Ալֆոնսո Դիեսն էր, ով ոչ մի տիտղոս չուներ, ինչը քննարկումների և դժգոհությունների առիթ հանդիսացավ։ Հանուն նրա դքսուհին հրաժավեց իր կարողության մեծ մասից, մի քանի պալատներից և Գոյայի ու Ռուբենսի որոշ նկարներից։

e31tgz5x322240 990x633 Умерла герцогиня де Альба, эксцентричная и титулованная аристократка

Չնայած տարիքին և անհաջող պլաստիկ վիրահատություններին, դքսուհին միշտ իրեն պահում էր այնպես, ինչպես իրեն էր դուր գալիս։ Մինչև կյանքի վերջին օրերը նա չէր դադարում զարմացնել լրագրողներին` իր էքսցենտրիկ հագուստներով ու արտահայտիչ զարդերով։

j4jop0mx322245 473x990 Умерла герцогиня де Альба, эксцентричная и титулованная аристократка

2014 թ.–ին, 88 տարեկան հասակում ահա այս տեսքով նա ներկայացավ հարսանիքիներից մեկին։

978x Умерла герцогиня де Альба, эксцентричная и титулованная аристократка

Անցած շաբաթ դքսուհին հոսպիտալացվել էր սրտային անբավարարության ախտանիշով։ Նա բուժման կուրսեր էր անցնում Sagrado Corazon կլինիկայում, որտեղ և մահացավ նոյեմբերի 20–ին։

5m0marbx322243 990x660 Умерла герцогиня де Альба, эксцентричная и титулованная аристократка

Դքսուհի դե Ալբան հիրավի համարվում է լեգենդար կին, ով անցավ կյանքի բոլոր դժվարությունների միջով և խոր ծերության նորից գտավ իր երջանկությունը, թողեց ամեն ինչ` հանուն իր սիրելի տղամարդու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել