Տաղանդավոր գերմանացի նկարիչ Վոլֆրամ Կամպֆֆմեյերը հիանալի կերպով կարողանում է կենդանիների 3D մոդելների թղթե տարբերակը պատրաստել, որոնք նման են համակարգչային մոդելներին։

Նկարիչը դիտմամբ է իր ստեղծագործությունները նմանեցնում 3D գրաֆիկային, քանի որ աշխատում է համակարգչային անիմացիայի վրա։

–Երբ դու ամբողջ օրը նստում ես համակարգչի դիմաց և նայում քո վիրտուալ մոդելներին, վերջիվերջո ցանկություն է առաջանում ձեռքը  տալ դրանց,– անկեղծանում է Կամպֆֆմեյերը։ 

Վոլֆրամի ստեղծագործությունները տարբեր տեսք կարող են ստանալ. թղթե արձանիկներից մինչև բարձրացող էլեմենտներով բացիկներ։

–Ես դժվարանում էի աշխատել վիրտուալ մոդելների հետ, որոնց չէի կարողանում ձեռք տալ, բայց շուտով ես ծրագիր գտա, որն օգնում է փոխարինել 3D–ն թղթե մոդելի։ Դա 2010 թ.–ին էր։ Ես թղթե գայլ եմ ուզում պատրաստել, որը դուրս է թռչում պատի միջից, բայց այժմ աշխատում եմ մեղվի և ձկան վրա։ Ես շատ ուրիշ նախագծեր ունե, բայց ժամանակս չի ներում դրանք իրականություն դարձնել։ Յուրքանաչյուր մոդել պետք է ճիշտ իր չափսերով պատրաստել. ոչ շատ փոքր, ոչ շատ մեծ, հակառակ դեպքում այն իր իսկական տեսքը չի ստանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել