Երբ ծպտյալ ոստիկանը հանձնարարություն է ստանում մտնել որևէ բանդայի մեջ ու յուրային երևալով` բացահայտել այդ բանդայի գործողություն, նրան թույլ է տրվում ինչքան ասես հայհոյել ոստիկաններին ու նույնիսկ բանդայի մեջ վստահությունը ամրացնելու նպատակով նրան թույլ է տրվում հանցագործության իմիտացիա ստեղծելով` հարվածել ոստիկանին կամ նույնիսկ կրակել իր կոլեգաների ուղղությամբ...
Մի քանի բջիջ ունեցող իմ ֆեյսբուքյան ընկերներ ջան. էդ որ մարդիկ Ռուսաստանին քրֆում են, դա դեռ չի նշանակում, որ իրենք Ռուսաստանի կողմից գործուղված չեն, կամ երբ ԱՄՆ-ին քրֆում են, ոչ մի երաշխիք չկա, որ իրենք ԱՄՆ-ի կողմից ուղարկվածներ չեն, կամ երբ մարդիկ հայրենասիրական ճառեր են ասում, դա դեռ երաշխիք չէ, որ նրանք Հայաստանը սիրելով են այդ ամենն անում...
Բա կասեք` ինչպես տարբերենք թացը-չորից... Միայն մեկ տարբերակ կա այդ ամենը տարբերելու, և դա բոլոր հարցերը տրամաբանական հարթության մեջ դիտարկելն է, թե արդյոք տվյալ մարդու քայլերը բխում են տրամաբանությունից, թե պահի ազդեցության տակ արտահայտված մտքեր են ու նաև` արդյոք մարդու հայտարարածներն ու կատարած գործողություններն իրար համապատասխանում են, թե ոչ:
Ասածս բնավ չի բացառում միամիտ կամ պատահական կամ մարդկանց սկզբունքային կարծիքի այս կամ այն երկրի շահերի համընկման հետ, սակայն երբ հայհոյանքներն ու ատելությունը պարբերական բնույթ են կրում, արժե մտածել ասածիս ուղղությամբ, որովհետև միայն հաճախ հայհոյողը կամ շատ երդվողն ապացուցելու բան ունի, իսկ ապացուցելու խնդիր չունեցողը ոչ հայհոյում է, ոչ էլ երդվում...
Դեդեկտիվի թեթևի մեջ ինստրուկտաժ մը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել