Լիտվիայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ Ռուսաստանը տեռորիստական պետություն է և կոչ է արել Եվրոմիության երկրներին օգնել Կիևին` այդ թվում և զենքով: Տիկին նախագահը հայտարարել է. «Ուկրաինան այսօր պայքարում է խաղաղության համար, ամբողջ Եվրոպայի և մեր համար, եթե տեռորիստական պետությունը, որը իրականացնում է ագրեսիա իր հարևանների նկատմամբ չկանգնի, ապա ագրեսիան կարող է տարածվել ողջ Եվրոպայով և շարունակվել»: Ակնհայտ երևում է, որ այս կինը պատմությանը լավ ծանոթ չէ կամ դիտավորյալ խեղաթյուրում է այն, քանզի մեր դաշնակից Ռուսաստանը երբեք ագրեսիա չի տարածել Եվրոպայում, այլ հակառակը` ինքն է պատմական տարբեր էպոխաներում ենթարկվել եվրոպական ագրեսիայի (Նապոլեոնի, Հիտլերի կողմից), բայց միշտ հաղթանակով է ավարտել պատերազմները, ստրկությունից և ագրեսիայից փրկելով նույն եվրոպացիներին: Ի դեպ, Մոսկվայի կենտրոնում Վլադիմիր Պուտինն այսօր ծաղիկներ խոնարհեց եվրոպացիներին Նապոլեոնի ճիրաններից ազատագրած Ալեքսանդր 1-ի արձանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել