Ո՞նց է ստացվում, որ պետական բարձր պաշտոն են ստանում կամ պատգամավոր են դառնում մեծամասամբ ՀՀ զինված ուժերում չծառայած երիտասարդները:
Եթե չեն ծառայում գիտությամբ զբաղվելու պատճառով,  էդ ո՞նց է ստացվում որ 27-ը լրանալուց հետո գիտությամբ զբաղվելու կիրքը կորում է, և առաջանում է անզուսպ ցանկություն պետական կառավարման կամ օրենսդիր օղակներում աշխատելու:
Այսինքն` նրանք պետությանը երկու անգամ են գցում.
առաջինը - երբ պետության հաշվին ուսում են ստանում, թեկնածուական պաշտպանում, հետո թքած ունենում գիտության վրա
երկրորդը - որ բանակում չեն ծառայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել