Այսօր ԴԱՀԿ-ն առանց ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԻ արգելանք դրեց պատգամավոր Ուրիխանյանին պատկանող գույքի ու դրամական միջոցների վրա` ընդամենը 5000 դրամ տուգանքի համար: ՀՀ Սահմանադրությունը արգելում է որևէ քաղաքացու գույքի կամ դրամական միջոցների վրա արգելանք դնելը առանց ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ: Հենց այս խայտառակ ապօրինության դեմ են երկար ժամանակ պայքարում ոչիշխանական ուժերը և Տ.Ուրիխանյանը հատկապես` բազմաթիվ ելույթներով, քննադատությամբ ու օրենքների նախագծերով: Սա միանշանակ ժողովրդին տուգանքային ռեկետի ենթարկած իշխանությունների ճղճիմ հաշվեհարդարի փորձն է պատգամավորի նկատմամբ: Սակայն պայքարը շարունակվելու է էլ ավելի թեժ, և եկող քառօրյա նիստին ներկայացվելու է օրենքի նոր նախագիծ, տեսնենք` ինչպես է իշխանությունը բացահայտ դեմ քվեարկելու: 
P.S. Ի դեպ, ԴԱՀԿ որոշումը ստորագրված է կատարող Արմեն Պետրոսյանի կողմից: Խորհուրդ է տրվում նրան ծանոթանալ ՀՀ Սահմանադրությանը, որը խախտող յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել