Tert.am-ը գրում է․

Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից խոցված հայկական ուղղաթիռի զոհված անձնակազմի դիերն այդ տարածքից վերցնելու գործում Հայաստանի ջանքերն ուղղված են դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելուն. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ՀՀ ՊՆ ջանքերով Մայր Հայրենիք տեղափոխված, 20-րդ դարասկզբի Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի նվիրյալ Զորավար Սեպուհի՝ Արշակ Ներսիսյանի աճյունասափորի ամփոփմանը։ 

«Կարծում եմ, որ մեր հարևանները կհասկանան, որ ի վերջո միջազգային մարդասիրական կանոնների համաձայն պետք է թույլատրվի ուղղաթիռի ընկած վայրի կամ թեկուզ մարտական գործողությունների վայրի ուսումնասիրումը և այնտեղ մնացած աճյունների ուսումնասիրումն ու տեղափոխումը: Այլ տարբերակները միշտ էլ ուժի մեջ կան, բայց առայժմ մեր ջանքերն ուղղված են դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել