Facebookահայությունն այսօր կարող է դառնալ շատ դրական մի պրոցեսի լոկոմոտիվը` օգտագործելով իր միասնականությունը:Կարելի է միավորվել օլիգարխների անխտիր բոլոր ծառայությունների և ապրանքների բոյկոտի գաղափարի շուրջ, եթե անգամ մենք մնացած հարցերում բավականին տարբեր կարծիքներ ունենք: Փորձ լավ թե վատ կա: Անձամբ ես և էլի շատ մարդիկ 2011թ. սեպտեմբերի 11-ից բոյկոտում ենք Լֆիկի «Երևան Սիթի» խանութների ցանցը և «Նատալի Ֆարմ» դեղատնային ցանցը, անգամ բոյկոտում ենք շաքարը, Բջնին ու Նոյը` սկսած այն պահից, երբ անցավ Նեմեցի ձեռքը: Այսուհետև ինքս բոյկոտելու եմ Ալիկի «ՄԱՊ»-ի արտադրանքը, չնայած երբեք չեմ օգտվել, երբեք չեմ օգտվել Մկի «Արտֆուդի» արտադրանքից և այլն: Ցանկն իհարկե ամբողջովին հնարավոր չի հրապարակել: Միաժամանակ շատ լավ հասկանում եմ, որ один в поле не воин, բայց գոնե էս փոքր գործողությունով ես կարող եմ ինչ-որ մի չնչին ազդեցություն ունենալ: Իսկ հիմա պատկերացրեք, որ նույնը անի Facebookահայության մեծամասնությունը, թե կիրառելով, թե տարածելով այս գաղափարը: Էտ ժամանակ ցանկացած օլիգարխին կարող ենք ցույց տալ տատիկիս ասած՝ где раки зимуют...;)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել