Ինչո՞ւ է STREET WORKOUT-ը մասսայականArmnewstv.am-ը գրում է.

Փողոցային ատլետիկայի կամ ավելի հայտնի` STREET WORKOUT-ի շարժումը Հայաստանում զարգանում է արագորեն: Առաջընթացը նկատում է Սթրիթ վորքաութի միջազգային կազմակերպության տնօրենը: Դենիս Մենինը Հայաստանում է STREET WORKOUT-ի առաջին միջազգային կոնֆերանսին մասնակցելու համար: 2004-ին հենց նա է հիմք դրել ԱՊՀ երկրներում լայն տարածում գտած շարժմանը, որի նպատակը երիտասարդության շրջանում առողջ ապելակերպ քարոզելն է:

STREET WORKOUT-ը հաճախ շփոթում են պտտաձողի մարզաձևի հետ: STREET WORKOUT-ի շարժման մասնակիցները քարոզում են առանց ծխախոտի, թմրադեղերի, ալկոհոլի ու ֆասթ ֆուդի ապրելակերպ:

Շարժման միջազգային կազմակերպության անդամ են 35 երկրներ, այդ թվում` Հայաստանը: Դեկտեմբերին ՌԴ-ում կայանալու է STREET WORKOUT-ի առաջին աշխարհի առաջնությունը: Այդ ժամանկ էլ առողջ ապրելակերպի ու մասսայական սպորտաձևի միությունը կհամալրվի և կունենա 75 անդամ-երկիր:

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել