Համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` 2014-ի առաջին 10 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերությունը 2,2 տոկոս աճ է արձանագրել, իսկ արտադրանքի ծավալները կազմել են 1 տրլն 40 մլրդ 100 մլն դրամ: Ընդ որում, սեպտեմբերի նկատմամբ արդյունաբերության ծավալներն աճել են 2,2 տոկոսով, անցյալ տարվա հոկտեմբերի նկատմամբ` 5,6 տոկոսով: Ավելացնենք, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը գումարային առումով 2-րդն է տնտեսության ճյուղերի մեջ` զիջելով միայն առևտրի շրջանառության ծավալներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել