Tert.am-ը գրում է.

ԼՂՀ ԶՕՈւ ՄԻ 24 ուղղաթիռի խոցման փաստի առթիվ ի նշան բողոքի ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մոտ 4-րդ օրը հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը Մինսկի խմբի անդամ երկրներին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ:

«Այսօր լրագրողներից մեկը զանգահարեց և տեղեկացրեց, որ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել և կոչ են անում Ադրբեջանին, որպեսզի թույլ տա տղաներին դուրս բերել: Ողջունելի է նրանց հայտարարությունը, ես նաև դա եմ ակնկալել, բայց եթե Ադրբեջանի նկատմամբ չունեն վստահություն, որ Ադրբեջանը չի զիջելու, դիմում եմ Մինսկի խմբի համանախագահներին, նրանց երկրների նախագահներին, որպեսզի գործուն քայլեր իրականացնեն՝ սանկցիաների և այլ միջոցների տեսքով, որպեսզի Ադրբեջանը դուրս գա իր փոքրոգի ու վայրի կեցվածքից»,-Tert.am-ին ասաց Դավիթ Սանասարյանը:

Նրան երեկ մոտեցել է ԵԱՀԿ դեսպանը և հավաստիացրել, որ «Վիեննան շատ ակտիվ զբաղվում է այդ հարցով»: Նրանք հետաքրքրվել են Դավիթ Սանասարյանի որպիսությամբ, առողջության հետ կապված խնդիրներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել