Ամոթ բոլորիս, տղաները դեռ անօգնական են, նրանց հարազատները կիսամահ վիճակում են, իսկ մենք խրախճանքների մեջ ենք. սիրտս ցավ է ապրում, երբ ֆեյսբուք եմ մտնում ու տեսնում եմ զվարթ երիտասարդություն, երբ լսում եմ, որ երիտասարդությունը իր տոնն է նշում համալիրներում ու փարավոններում... Քավ լիցի, չեմ առաջարկում սև շոր հագնել, ապրեք ինչպես որ ուզում եք, ձևական սուգը ծաղր է, պարզապես ձեզ մի քիչ համեստ պահեք, ձեր պահապաններն են անօգնական ընկած, և մյուս զինվորականներն են ձեզ հետևում, նրանք ձեր շնչի կարիքն ունեն, նրանք չպետք է միայնակ լինեն...

Կրկնում եմ, ես հերոսություն չեմ անում, հացադուլը սեփական առողջությանը վնաս տալ է ու ոչ ավելին, ես ոչ մեկիդ փոխարեն քայլ չեմ անում, ինձ կարող եք չհիշել, ես իմ խղճին եմ պատասխան տալիս, ինձ առողջ եմ զգում, իմ առաքելությունը թեման տաք պահելու մեջ է...

Ուժ մեր սահմանում կանգնած տղերքին, համեստություն ու թարմություն բոլորիս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել