Не верьте своим глазам! 10 картинок, которые обманывают ваш мозг иллюзии, оптические иллюзииԶարմանալի է, թե ինչպիսի հեշտությամբ կարելի է խաբել մարդկային ուղեղին։ Այս «սարքավորումը» կառավարում է մեր ամբողջ օրգանիզմը, բայց բավական է մի փոքր հնարք, և Դուք արդեն տեսնում, լսում կամ զգում եք լրիվ այլ բան։

 

 

 

 

 

 

1. Թեքված գծերը և գույները Ձեր ուղեղին ստիպում են հավատալ, որ այս նկարը պտտվում է, բայց իրականում այն անշարժ է։

Не верьте своим глазам! 10 картинок, которые обманывают ваш мозг иллюзии, оптические иллюзии
 

2. Ուղեղի աշխատանքն «ավտոֆոկուս» համակարգում պատճառներից մեկն է, որը ստիպում է մեզ հավատալ, որ այս շրջանները դանդաղ պտտվում են։ Իրականում սրանք ևս անշարժ են։

Не верьте своим глазам! 10 картинок, которые обманывают ваш мозг иллюзии, оптические иллюзии

 

3. Իսկ այս «բազմաոտ» փիղը (քանի՞ ոտք ունի նա` 8,6,5 թե՞ ընդամենը 4) արդյունքն է նրա, որ մեր ուղեղին հատուկ է աբստրակտ նկարներում նախշեր փնտրելը և լցնել տեսանելի դատարկությունները։

Не верьте своим глазам! 10 картинок, которые обманывают ваш мозг иллюзии, оптические иллюзии

4. Այս նարնջագույն շրջանները մի չափի են, բայց տարբեր երկնագույն շրջանների մեջ նրանք նույնպես տարբեր են թվում։ Ահա այդպես էլ խախտվում են մեր ընկալման մասշտաբները: 
Не верьте своим глазам! 10 картинок, которые обманывают ваш мозг иллюзии, оптические иллюзии
 

5. Երկու գծերը բաղկացած են վարդագույնի միևնույն երագնից, բայց մեզ թվում է, որ մի գիծն ավելի մուգ է, քան մյուսը։ Խաբկանք է։
Не верьте своим глазам! 10 картинок, которые обманывают ваш мозг иллюзии, оптические иллюзии
 

6. Ի՞նչ եք կարծում, քանի՞ գույն կա այս խորանարդի վրա։ Շատերը կասեն 7. սպիտակ, դեղին, կանաչ, կապույտ, կարմիր, շագանակագույն, և նարնջագույն։ Բայց սա ևս տեսողական խաբկանք է. վերևի կենտրոնի շագանակագույն խորանարդը և դիմացի «նարնջագույն» խորանարդը մի գույնի են։
Не верьте своим глазам! 10 картинок, которые обманывают ваш мозг иллюзии, оптические иллюзии
 

7. Եթե ուշադիր նայենք, ապա կթվա, թե տերևները դանդաղ օրորվում են։ Վստա՞հ եք։   
Не верьте своим глазам! 10 картинок, которые обманывают ваш мозг иллюзии, оптические иллюзии
 

8. Մուգ կապույտ խորանարդների պատճառով մեզ թվում է, որ կարմիր գծերը հատվում են։ Բայց իրականում դրանք զուգահեռ են միմյանց։
Не верьте своим глазам! 10 картинок, которые обманывают ваш мозг иллюзии, оптические иллюзии
 

9. Ամենահայտնի տեսողական խաբկանքներից մեկը` «Հերմանի ցանցը» (գերմանացի ֆիզիոլոգ Լյուդիմար Հերմանի անունով)։ Նայելով դրանց` Ձեզ թվում է, թե խորանարդների արանքում մոխրագույն կետիկներ են, բայց իրականում դրանք չկան։

Не верьте своим глазам! 10 картинок, которые обманывают ваш мозг иллюзии, оптические иллюзии

10. Եվ վերջապես, խաբկանք, որը  տեսողական ընկալման փորձագետ Ջերեմի Հինտոնի ստեղծածն է։ Եթե նայենք մեջտեղի սև x–ին, ապա ձեզ կթվա, թե կողքի կանաչ շրջանը պտտվում է անշարժ վարդագույնի շուրջ։ Հարկ կա՞  ասելու, որ որ նկարում ոչ մի կանաչ շրջան էլ չկա, այլ միայն թարթող վարդագույներ են։ Դա հեշտ է հասկանալ, բավական է ուշադիր հետևել շրջանին։ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել