Երկու րոպե ժամանակ հատկացրեք,ու եկեք խորհենք.

Խոստովանեք, թե ինչ է հիշեցնում ձեզ Հայաստանի ներկայիս վիճակը:
Անօրինություններ, կողոպուտ, պետական թալան, պետական բռնաբարություն, պետական հովանավորչություն, պետական ցինիզմ, պետության վաճառք...
Հետո դանդաղ շրջվեք դեպի հայելին, նայեք ինքներդ ձեզ, ու հարց տվեք, թե ով է մեղավորը, որ մենք ապրում ենք էսպիսի երկրում: Կարիք չկա երկար մտածելու՝ յուրաքանչյուրս: 
Բայց մենք փոխանակ թողնելու մեր բոլոր գործերը, թողնելու մեր բոլոր ամբիցիաները, թողնելու մեր բոլոր ստամոքս լցնելու գործողությունները, մեր վրա վերցնենք մեր բաժին գործն ու լծվենք գործի, ու երկիրը երկիր սարքենք, մի գլուխ փիլիսոփայում ենք:

19-րդ դարի մեծագույն գործիչ Փարամազն ասել է.

«Հայը մեռնում է կաթիլ֊-կաթիլ...Փոխանակ կաթիլ-կաթիլ մեռնելու և անէանալու, հայը մի անգամ էլ պիտի մեռնի, որ նորից ապրի»:

Եկեք գնանք դեպի այդ «մի անգամ մեռնելը»: Եկեք չափսոսանք մեր ժամանակը. վաղը ուշ է լինելու !!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել