Սկզբում մի քանի խորհուրդ տղամարդկանց

Ուշադրություն դարձրեք մանրամասներին: Կանայք հակված են նկատելու փոքր թվացող ժեստերը. այսպես է նրանց ուղեղը կառուցված:

Նշումներ արեք, որպեսզի հիշեք, թե ինչ է պատմում ձեզ կինը: Փաստն այն է, որ կանայք հիշում են մանրամասները, այն դեպքում, երբ երիտասարդները դիտարկում են ողջ պատկերը:

Գրեք բանաստեղծություններ: Կամ էլ ծայրահեղ դեպքում` էլեկտրոնային սիրային հաղորդագրություններ ուղարկեք: Կալիֆորնիայի համալսարանից Լարի Քեհիլի կարծիքով` կանացի ուղեղը տեքստի նկատմամբ ավելի ընկալունակ է, քան տղամարդու ուղեղը: Հարցի էությունն այն է, որ կանացի ուղեղի կեղևում նեյրոններն ավելի խիտ են, իսկ կեղևը պատասխանատու է լեզուների և հասկացությունների ընկալման համար:

Եթե մարդկանց խմբում կա համաձայնություն, ապա խմբի անդամները կրկնում են միմյանց ժեստերը: Ընդ որում` եթե խմբում կա տարաձայնություն որևէ հարցի շուրջ, ապա խմբի յուրաքանչյուր անդամ ենթագիտակցորեն կրկնում է խմբի այն անդամների ժեստերը, ում հետ համաձայն է: Եթե խմբում բոլորը փորձում են կրկնել որևէ մեկի ժեստերը, ապա նա, ամենայն հավանականությամբ, խմբի լիդերն է,  կամ նրա կարծիքը խմբի համար որոշիչ է:

Եթե կինը նստած դիրքում ծնկները իրար սեղմել է և փոքր-ինչ թեքել (ոչ իր զրուցակցի կողմը), ապա ստիպված եմ հիասթափեցնել` նա ցանկություն չունի շարունակել զրույցը: Իսկ եթե դրանից բացի կինը ձեռքերով գրկել է գոտկատեղը կամ ուղղակի խաչել է կրծքին, ապա զրուցակիցը, ամենայն հավանականությամբ, նրան դուր չի գալիս կամ տհաճություն է պատճառում:

Մի հետաքրքիր ժեստ էլ: Էգոիստ կանայք նստում են ոտքը ոտքին գցած և երկու ձեռքով «գրկում» են ծունկը:

Ընդհանրապես ձեռքերը կրծքին խաչելը կամ գոտկատեղը գրկելը ինքնապաշտպանական և փակ դիրք է, որով անձը փորձում է իրեն մեկուսացնել արտաքին աշխարհից: Այնպես որ զրույցի ընթացքում ուշադիր եղեք նման ժեստի նկատմամբ:

Եթե մարդը մի ձեռքով բռնել է մյուս ձեռքի արմունկը կամ դաստակը, ապա նա հիմա հուզական կամ հոգեպես անհավասարակշիռ վիճակում է: Այս ժեստը` ինքդ քո ձեռքից բռնելը, անվանում են ծնողի ներկայության էֆեկտ, այսինքն` մարդը փորձում է ինքն իր ծնողի դերը կատարել` սեփական ձեռքը բռնելով, որպեսզի իրեն ապահով և պաշտպանված զգա: Նման ժեստ մարդկանց մոտ ավելի հաճախ հանդիպում է հուսահատության պահերին: Համարժեք է այլ իրով «պաշտպանվելը», օրինակ` պայուսակով կամ գրքերով:

Ամենալավ տարբերակն իմանալու՝ ազնիվ է քեզ հետ զրուցակիցը, թե ոչ, նրա ափերին հետևելն է: Օրինակ, երբ մարդը լիովին անկեղծ է ձեզ հետ, նա դեպի ձեզ է պարզում մեկ կամ երկու ափերը և նման ինչ-որ բան ասում. «Ես ձեզ հետ ամբողջովին անկեղծ կլինեմ»: Մարմնի մյուս ժեստերի պես այս ժեստը նույնպես ենթագիտակցական ժեստ է, որը հուշում է ձեզ, որ զրուցակիցն այս պահին ճիշտ է խոսում: Օրինակ, երբ երեխան խաբում է կամ ինչ-որ բան է թաքցնում, նա պահում է ափերը ետևում: Կամ եթե կինն ուզում է թաքցնել ամուսնուց, թե ինչու այդքան ուշացավ, բացատրության ընթացքում նա պահում է ձեռքերը գրպանում կամ խաչված վիճակում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել