Tert.am-ը գրում է․

Այն ինչ հիմա կատարվում է կարևոր և մտահոգիչ է, որովհետև որերորդ օրն է հայկական կողմը չի կարողանում վերադարձնել խփված ուղղաթիռի անձնակազմի աճյունները: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:

Ըստ նրա՝ կարելի է հստակ ասել, որ ի թիվս այլ խնդիրների՝ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ Հայաստանը անկարող է լուծել այդ խնդիրը: Նա նշեց, որ Ադրբեջանը մի քանի հարցերում արդեն խոցվել է, մասնավորապես գարնանը Նախիջևանի հատվածում հայկական դիրքերի առաջխաղացումը Ադրբեջանը շատ ծանր տարավ, ինչին էլ ավելացավ հուլիսին դիվերսիոն խմբի վնասազերծումը և ամառային լարվածությունները իր ծրագրով չիրականացնելու հարցը:

«Ի տարբերություն ադրբեջանական կողմի՝ հայկական կողմը ցույց տվեց, որ ավելի շատ սիրում է գործ անել, քան մեծ-մեծ խոսել, ինչպես Ադրբեջանը»,- ասաց նա և նշեց, որ այդ ամենի պատասխանը Ադրբեջանը որոշեց տալ ուղղաթիռը խոցելով:


«Այժմ էլ փորձում է ապացուցել, որ հայկական կողմը չի կարողանա իր ուզած ժամանակահատվածում վերադարձնել աճյունները և նման տմարդի գործողություններով փորձ է անում Ադրբեջանի հզորության կերպար ստեղծել»
,- ասաց նա:

Ստեփան Սաֆարյանը անդրադառնալով այս դեպքի առնչությամբ ԵԱՀԿ-ի գործողություններին, ասաց, որ չափազանց մտահոգիչ է ԵԱՀԿ-ի կարողությունների սահմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել