Tert.am-ը գրում է․

«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը, ով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մոտ անժամկետ հացադուլ է հայտարարել ԵԱՀԿ-ից պահանջով՝ լուրջ քայլեր ձեռնարկել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դուրսբերման ուղղությամբ, Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե իրեն ավելի լավ է զգում, քան երկու օր առաջ և վստահ է, որ գնալու է մինչև վերջ:

Դավիթ Սանասարյանն ասաց, թե հետևում է Ադրբեջանի, միջազգային ատյանների արձագանքներին և ավելի է համոզվում, որ և՛ Ադրբեջանում, և՛ միջազգային ատյաններում, և՛ Հայաստանում չեն պատկերացնում, թե որքան պայթյունավտանգ է իրավիճակը:

«Ադրբեջանի կողմից այդ բոցաշունչ հայտարարությունները ես համարում եմ անմեղսունակություն: Նրանք չեն պատկերացնում, թե ինչի հետ են խաղում և ինչի հետ գործ ունեն»,- ասաց Դավիթ Սանասարյանը՝ շարունակելով. «Որքան հասկացա, իրենց Պաշտպանության նախարարության մամլո խոսնակն իմ գործողությունը խնդրանքի տեսքով է ներկայացրել, բայց ես խնդրելու բան չունեմ, ես այստեղ եմ եկել պահանջով: Հացադուլ անողը խնդրելով չի գալիս: Իրենք թող իմանան, որ ոչ միայն ինձ, այլ հազարավոր հայորդիների հանելու են սահման»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել