Tert.am-ը գրում է․

Հայոց ցեղասպանության 100-ամյակին՝ 2015թ.-ին ընդառաջ ռեժիսոր Նիհաթ Մուրշիթփընարը սկսել է հայերի տեղահանության և կոտորածների մասին պատմող պիեսի բեմադրությունը, որի հեղինակն Օզգյուր Օզջանն է:

Վերջինս խոսել է իր իսկ գրած ստեղծագործության մասին և նշել, որ այն բեմ է բարձրանալու 2015թ.-ին: 

Խոսելով իր ստեղծագործության մասին՝ նա նշել է, որ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների խնդիրները 1915թ.-ին չեն սկսվել ու ավարտվել: Դրանք շարունակվում են մինչ այժմ: 

«Պիեսը գրելիս փորձել եմ գտնել պատասխանն ու հանդիսատեսից հարցնել, թե ի՞նչ է փոխվել ու ի՞նչ չի փոխվել անցած 100 տարիների ընթացքում: Կոտորածները տեսնելով՝ լուռ մնացած մարդիկ կոտորողների չափ հանցավոր են»,- ասել է նա։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել