40 տարեկանում արծվի ճանկերը շատ երկար և փափուկ են դառնում, ու նա դժվարանում է որս անել։ Նրա կտուցը չափից շատ կեռվում և երկար է դառնում, ինչը խանգարում է ուտելուց։ Թևերի և կրծքի փետուրները խիտ ու ծանր են դառնում և խանգարում են թռիչքին։ Այդժամ արծիվը երկընտրանքի առջև է կանգնում. կամ մահ կամ երկար և ցավոտ փոփոխություններ, որոնք կձգվեն 150 օր։ Նա թռչում է իր ժայռի վրայի բույնը և կտուցը հարվածում քարերին այնքան, մինչև այն կկոտրվի և կընկնի։ Հետո նա սպասում է այնքան, մինչև նոր կտուց աճի, որով պոկում է երկարած ճանկերը։ Երբ նոր ճանկեր են աճում, նա դրանցով պոկում է ծանրացած և հնացած փետուրները։ Եվ այդժամ, 5 ամիս տևած ցավից և տառապանքից հետո, նոր կտուցով, ճանկերով ու փետուրներով արծիվը նորից վերածնվում է և այդպես կապրի դեռ 30 տարի...
Շատ հաճախ, որպեսզի ապրենք` մենք պետք է փոխվենք։ Երբեմն այդ գործընթացն ուղղորդվում է ցավով, վախով ու տարակուսանքով։ Մենք ձերբազատվում ենք հիշողություններից, սովորություններից և անցյալի ավանդույթներից։ Եվ միայն այդ բեռից ազատվելուց հետո ենք մենք կարողանում ապրել և վայելել իրական կյանքը և պատրաստվել ապագայի մարտահրավերներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել