Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հարցում է անցկացվել համացանցային պարբերականներից մեկի կողմից, թե ինչպես են սովորական բնակիչները վերաբերվում նոյեմբերի 12-ին հայկական ուղղաթիռը խոցելու փաստին: Բացառապես բոլոր հարցվողները դրական են գնահատել իրենց զինված ուժերի այս քայլը: Որոշները նույնիսկ բարկացած նշում էին, որ պետք էր 10 և ավել ուղղաթիռ ոչնչացնել, քանի որ թշնամուն ուժ ցույց տալը ճիշտ քաղաքականություն է: Հետաքրքիր է, որ առավել ոգևորված էին խոսում տարեց բնակիչները, երիտասարդները, ճիշտ է, ոգևորություն ցուցաբերում էին, սակայն հստակ երևում էր, որ պատերազմի վերսկսման հավանականությունը նրանց այնքան էլ չէր ուրախացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել