Թուրքիան հայտարարել է, որ ավելի լրջորեն է զբաղվելու ԼՂՀ խնդրով  (այստեղ ոչ մեկը չի էլ հարցնում Հայաստանի կարծիքը` զբաղվելու է ու վերջ): 
Ռուսաստանը հայտարարում է, որ հայկական ուղղաթիռի խփվելուց հետո իրավիճակի լարում այլևս չի լինի (ոչ թե ասում է՝ կոչ ենք անում չլինի, այլ հայտարարում է` չի  լինի, նշանակում է ինքն է Հայաստանի փոխարեն որոշել, որ չլինի):
Իրանը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով Ռուսաստան երկաթգիծ է կառուցվելու, և դրա համար Ռուսաստանը 20 միլիոն դոլար է տրամադրել (ու կրկին Հայաստանին չեն հարցնում՝ բա դու երկաթգիծ ունես Նախիջևանով միացած Իրանին, դա՞ ինչի չօգտագործենք)....
Ժողովուրդ ջան, էս միայն այսօրվա լրահոսն էր, էլ չեմ խոսում մնացած օրերի լրահոսից, ու էսքանով հանդերձ դուք պնդում եք, որ Հայաստանը դեռևս իրենից որևէ ֆակտո՞ր է ներկայացնում: 
Մինչև իշխանափոխություն չլինի, ու ժողովուրդը չընտրի իր իշխանություններին, Հայաստանը գտնվելու է այս վիճակում, ու մեկուսացումն ավելի է խորանալու.... 
Վերջապես կարո՞ղ եք հասկանալ էս պարզագույն ճշմարտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել