Կայսրը պատերազմի ընթացքում պաշարվում է և քիչ է մնում գերի ընկնի ու սպանվի: Վտանգավոր այդ պահին մի կտրիճ զինվոր սուրը ձեռքին հարձակվում է թշնամու վրա և, նրանց մեջ շփոթմունք առաջացնելով, կարողանում է փրկել Կայսրին: Պատերազմից հետո Կայսրը փնտրում է իր կյանքը փրկած խիզախին և գտնում զինվորական հիվանդանոցում: Հրամայում է, որ զինվորական պատիվներ կատարեն նրա համար, բայց խոնարհամիտ զինվորը պատասխանում է.
«Վեհափառ Տե՛ր, աղքատ ծնվեցի, աղքատ ապրեցի, հետևաբար ոչ իմ ծագումը, ոչ իմ ուսումը և ոչ էլ զինվորի իմ հասարակ դիրքը իրավունք չեն տալիս ինձ ընդունել արքայական բացառիկ այս գնահատականը: Ամեն բանից առաջ ես նախընտրում եմ պահել Ձերդ Վեհափառությանը փրկած լինելու պատիվը: Երբ կյանքս վտանգեցի՝ Ձեր կյանքը փրկելու համար, նպատակս ուրիշ բան չէր, եթե ոչ հավատարմորեն կատարել զինվորի իմ պարտականությունը: Մի խնդրանք ունեմ միայն. եթե պատահի, որ մեռնեմ, բարի եղեք ստանձնել ընտանիքիս և զավակներիս պաշտպանությունը: Իսկ եթե ապրեմ, պետք չունեմ ոչ մի օգնության, պատրաստ եմ, ի գին ամեն զոհողության, պաշտպանել նրանց, ինչպես արեցի Ձերդ Վեհափառությանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել