Tert.am-ը գրում է․

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը կարծում է, որ բոլորի համար պետք է ակնհայտ լինի, թե ինչպիսի հարևան ունեն Հայաստանն ու Արցախը՝ ի դեմս Ադրբեջանի:

«Արդեն անհնար է մեկնաբանել նրանց գործողություններն ու խոսքերը: Սա ուղղակի անմարդկային մոտեցում է, միջազգային իրավունքին դեմ, բարոյականությանը դեմ: Դա մոլագար, աննորմալ մարդկանց քաղաքականություն է, ուրիշ ոչ մի բան»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ մեկնաբանելով ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունը, թե եթե Ադրբեջանը հարկ համարի, թույլ կտա վերցնել հայկական խոցված ուղղաթիռի անձնակազմի երեք անդամների դիերը:

Հիշեցնենք, որ այս մասին հայտարարել էր Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադըգովը։

Հարցին, թե ինչ քայլեր են անում այս պահին միջազգային կառույցները օդաչուների դիերը վերցնելու ուղղությամբ, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Մենք իրենց հետ աշխատում ենք, տեսնենք՝ ինչ կստացվի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել