ՀԱԱԱՅԵԵԵՐ

Երբ անձրևի տակ քայլում ես Բրյուսելի կենտրոնական պողոտաներից մեկով ու պատրաստվում ես փողոց անցնել, հանկարծ մի մեծ կարմիր ավտոբուսի խցից մեկն ուշադիր քեզ է նայում, մի պահ լարվում ու միանգամից բացվում ժպիտով:

Իսկ դու քո մտքերով, քաղաքական մտորումներով, գալիք չվերթի անհանգստությամբ ու վաղվա գործերովդ սկզբից չես հասկանում, թե ինչ է կատարվում, ինչ է ուզում քեզանից օտար քաղաքում ավտոբուսի վարորդը:

Ու այդ պահին միանում է արյունակցիդ հեռվից հեռու ճանաչելու՝ հայերիս բնորոշ աստվածատուր բնազդը ու հասկանում ես` ՀԱՅ Է....

Հայրենակից, որ ձեռքդ սեղմելու համար փողոցի բանուկ հատվածում մի պահ կանգնեցնում է իր կարմիր հրեշին, մոտենում քեզ՝ առնելու Հայրենիքի կարոտը, հետո վերադառնում ավտոբուս ու տարակուսած ուղևորներին լավ ֆրանսերենով ասում. «Հայաստանի կրթության նախարարն է»:

Ու այդ պահին հուզմունքից ու քեզանից անկախ ուզում ես բարձր գոռալ` ՀԱԱԱՅԵԵԵՐ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել