Ինքնուս լուսանկարիչ Սայմոն ՄակՉեունգը բնակվում է Լոնդոնում։ Նա այնպիսի ազդեցիկ դիմանկարներ է ստեղծում, որոնք երկար ժամանակ տպավորվում են դիտողների հիշողության մեջ։ Նրա մասին ավելին իմանալու համար ընթերցե՛ք նրա հետ անցկացված հարցազրույցը, որը կրճատումներով ներկայացված է ստորև։  

 Simon McCheung – Inspiring Fine Art Photographer from London

Ի՞նչն է Ձեզ մղում ստեղծել այս գեղեցիկ գեղարվեստական դիմանկարները։

Իմ կյանքում մի ժամանակահատված կար, երբ ես ձգտում էի էսկապիզմի (խուսափողականության), որն էլ մղեց ինձ ստեղծել այս նկարները։ Իմ առօրյա կյանքում միշտ ինչ-որ բաներ են կատարվում մեծ արագությամբ, ուստի իմ մի մասնիկը ցանկանում է մի պահ հետ գնալ, մտորել ու ազատություն տալ այն էմոցիաներին, որոնք կուտակվել են իմ ներսում։

Այսպիսով, կարելի է ասել, որ այս նկարներն ինչ-որ թերապիա էին ինձ համար, որոնք օգնում էին նորովի բացահայտել ինքս ինձ։ Ես մանկուց հետաքրքրված եմ եղել բնությամբ։ Ահա թե ինչու ինձ հաճախ կարելի է տեսնել անտառում կամ ծովի ափին միայնակ ինքնանկարներ նկարելիս։

Ի՞նչ է հարկավոր լավ լուսանկար նկարելու համար։

Ես կարծում եմ, որ լավ լուսանկարը պետք է հիշվող լինի։ Այսպիսով պետք է առաջ շարժվել և նոր ու թարմ թեմայի շուրջ կառուցել լուսանկարչական արվեստդ։ Պետք է նաև պատրաստ լինել դուրս գալ սեփական հարմարավետության գոտուց, որպեսզի հնարավոր լինի տպավորիչ լուսանկար ստանալ։

Որտե՞ղ եք ներշնչանքի աղբյուր գտնում։

Բնությունն ու երազանքները ամենասկզբից ներշնչանքի աղբյուր են հանդիսացել ինձ համար, քանի որ իմ սյուրռեալիստական պատմությունները կազմված են իրականության ու մարդկային երազանքների համադրումից։

Լուսանկարչության հետ կապված Ձեր ամենասիրած ասույթը։

Լուսանկարիր միայն այն, ինչ սիրում ես։

 Թիմ Ուոքեր

Ապագայի ի՞նչ նպատակներ ու երազանքներ ունեք։

Իմ աշխատանքի մի մասը մարդկանց ոգեշնչելն է։ Երազանքները կարող են իրագործվել, եթե դու տքնաջանորեն աշխատում ես։ Ես ցանկանում եմ ապացուցել աշխարհին, որ սա կարող է պատահել ճիշտ մտածելակերպ ունեցող ցանկացած մարդու հետ։ Իմ երազանքներն են կիսվել իմ արվեստով բոլորի հետ, կրթել, ոգեշնչել ու համագործակցել այլոց հետ՝ գլուխգործոցներ ստեղծելու համար։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել