Շատերդ, երբ ինչ-որ հարցով զանգում եք կապի կամ ինտերնետի սպասարկման կենտրոններ, հաճախ լսում եք այս արտահայտությունը. «Ձեր զանգը շատ կարևոր է մեզ համար, բայց ներկա պահին մեր բոլոր օպերատորները զբաղված են», ինչը միայն նյարդայնացնում է բաժանորդին։
Իսկ ահա թե ինչ են լսում Virgin Atlantic ավիաընկերություն զանգահարած մարդիկ. «Բարև Ձեզ, իմ անունը Ռիչարդ Բրանսոն է (նկարում), ես Virgin Atlantic ընկերության սեփականատերն եմ։ Այժմ բոլոր օպերատորները զբաղված են։ Դա աններելի է։ Եկեք այսպես վարվենք. եթե 18 վայրկյան հետո Ձեր զանգին ոչ ոք չպատասխանի, ապա դուք կստանաք 450 ֆունտ զեղչ։ Ես սկսում եմ հետադարձ հաշվարկը. 18,17,16,15...»
Զանգահարողը լսում է և միայն մի բանի մասին է երազում, որ օպերատորն այդպես էլ չպատասխանի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել