Իմ կարծիքով հիվանդանոցներում հատուկ մուննաթի քաստինգ են անց կացնում սպասարկող անձնակազմ ընտրելիս:
Մանավանդ վերելակավար ու մայրապետ (սանիտարկա) ....

Քանի առիթ է, ասեմ, որ ես «շնորհակալությունս»  միշտ վերջում եմ հայտնում, եթե, իհարկե, շնորհակալ եմ լինում: 

Կարող ա շատերն են ինձ պես անում,  ուշադիր եղեք այ սպասարկող անձնակազմ, օրվա ընթացքում մի ցույց տվեք ձեր դժգոհությունը, թե «Համոն փողը չի տվել...»
Սիրով սպասարկեք: Նամուսով ձեր գործն արեք, ի՞նչ կլինի:
Օրինակ, վերելակից ամբողջ օրն օգտվում եմ ու եթե մուննաթի դիմակով են ինձ սպասարկում, ես հաստատ շնորհակալությունս գումարի տեսքով չեմ հայտնում: Իսկ եթե սիրով ու հաճելի վերաբերմունքով են անում իրենց գործը, օրվա վերջում բացի գումարից նաև տաք թեյ, թխվածք ու միրգ էլ կարող եմ տալ, որ ոնց ինձ ա հաճելի եղել, էնպես էլ իրենց լինի հաճելի:
Չնայած դժվար ա վերամբարձ բաներից խոսել, երբ իմանում ես, որ բուժքրոջ աշխատավարձը 48 հազար դրամ է կազմում ընդամենը:
Բա պիտի ուզի... Չուզելով անգամ` պիտի կողմնակի եկամուտի ակնկալիք ունենա, որովհետև 48 հազարով տուն չես պահի: Ոմանց մի անգամվա սրճարան այցելելու գումար ա դա.....
Ու վերելակավարն էլ աստված գիտի, թե ինչքան ա ստանում, եթե բուժքրոջ աշխատավարձն էդքան ցածր ա....
))))) Խորացել եմ ինչ-որ: Բայց դե քանի խորացել եմ, բերեք հանելուկներ լուծենք։ Ի՞նչ եք կարծում, ինչքա՞ն կստանա մայրապետը կամ վերելակ վարողը, եթե բուժքույրը 48 հազար է ստանում:
Մի շաբաթից նորից եմ գնալու հիվանդանոց: Կիմանամ ամեն ինչ մանրամասն ու կտեսնենք, թե ով ա ճիշտ պատասխանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել