Հոգևոր դատարկությունը Աստծո սիրով կամ կրոնական մոլեռանդությամբ կարող է լցվել, բայց մեջը սնունդ չկա, ինչպես թեփը` ձիու փորի մեջ: Աստված մարդուն զգայարաններ է պարգևել, որ նա տեսնի, լսի, հոտոտի, շոշափի, զգա, վերջապես ազատ մտածի, բայց դրան զուգահեռ փորձությունների է ենթարկում և սահելու դեպքում սպառնում է ահեղ դատական համակարգի մեղադրյալի աթոռին նստեցնել: Մեզ մնում է բերաններս կարել, ականջներս կտրել, թև ու ոտք քարկապ անել, քթանցքների մեջ վարունգ խցկել, աչքերը կապել սև լաթով, սեռական օրգանները անդամահատել, պրոստատիտը հեռացնել, ուղեղին հազար վոլտ հոսանք տալ` շառից ու փորձանքից հեռու մնալու համար: Այսպես պետք է սնենք մեր հոգիները: Այսպես միայն սերն առ աստված անսասան կմնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել