Ժամանակը ամենալավ դաստիարակն է, ու ցուցանիշը… Նախկին սովետի հանրապետությունները, բոլորն անցան իրենց ուրույն քաղաքական փոփոխությունների ճանապարհներով, ոմանք թեքվելով դեպի արևմուտք, ոմանք դեպի արևելք, շատերն ընկղմվելով կոռուպցիայի ու անարխիայի ճահիճների մեջ, մասնատելով, պառակտելով իրենց երկիրը, ու անշուշտ Հայաստանն էլ անցավ, ու տակավին անցնում է այդ արևելք ու արևմուտքի մոլուցքից, ոմանց հոգեկան ու մտային հիվանդությունից՝ անպայման ցանկանալով Հայաստանին դարձնել այս կամ այն կողմի կոլոնիան… Տեսանք ու անցանք լիքը անհաջող մարդկանց անհաջող կառավարման շրջաններից, լիքը էկոնոմիկ կորուստներ ունեցանք, էլ չխոսենք, թե մարդկային որքան կորուստների ենթարկվեցինք…

Բայց, հիմա՝ այս քսանհինգ տարվա փորձառության վրա, կարելի է ԿՈԽՐՃԵԼ ու ԱՌԱՋ ԱՆՑՆԵԼ… Չկրկնել անցյալի սխալները, ստեղծել ՃԻՇՏԸ, ԱՐԴԱՐԸ, ՄՏԱԾՎԱԾԸ, ԾՐԱԳՐՎԱԾԸ, ու ՀՈՒՍԱԼԻՆ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ,

ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել