ԵԱՀԿ մշտադիտարկում` խոցված ուղղաթիռի վայրում. Ադրբեջանը մերժել է Կասպրշիկի դիմումըArmnewsTV․am-ը գրում է․

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտու նոյեմբերի 18-ի մշտադիտարկումը շարքային միջոցառում չէ: Անջեյ Կասպրշիկից հայկական կողմը սպասում է միջամտություն` չեզոք գոտում ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված ուղղաթիռի անձնակազմին մոտենալու համար: Օդաչուների ճակատագիրը մինչև այժմ անհայտ է, արցախյան կողմը չի կարողանում մոտենալ մշտական կրակի տակ պահվող տարածքին: ԼՂ Պաշպանության բանակի հրամանար Մովսես Հակոբյանը հուսադրող պատասխան չունի նաև Կարմիր Խաչից:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ հանդիպմանը Մովսես Հակոբյանն առաջարկել է նոյեմբերի 18-ի դիտարկումն անցկացնել հենց խոցված ուղղաթիռի տարածքի մոտ: Սակայն Կասպրշիկն ասել, որ Ադրբեջանի իշխանությունը մերժել է:

Ստեփանակերտում ԵԱՀԿ նախագահի հանդիպումներին զուգահեռ, Երևանում անժամկետ հացադուլ է հայտարարել քաղաքապետարանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը: ԵԱՀԿ Մինսկի խմբից նա գործուն քայլեր է պահանջում ուղղաթիռի անձնակազմի անդամների ճակատագիրը պարզելու հարցում: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատակիցները մոտեցել են Դավիթ Սանասարյանին, հետաքրքրվել նրա պահանջով, տեղեկացրել, որ դեսպանը տեղում չէ ու հեռացել: Չնայած անձրևին, Դավիթ Սանասարյանը հայտարարել է, որ գիշերելու է ԵԱՀԿ գրասենյակի մոտ:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել