Արքայազն Հարրին լքել է ռազմակայանն Աֆղանստանում անվտանգության նկատառումներովՄեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի թոռը՝ արքայազն Հարրին լքել է Աֆղանստանում գտնվող «Քեմփ բաստիոն» ռազմակայանը, որը վերջերս հարձակման թիրախ էր դարձել թալիբների համար, հայտարարել է Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Հեմմոնդը:

Հեմմոնդն ասել է, որ արքայազնը տեղափոխվել է այլ ռազմակայան անվտանգության նկատառումներով, հայտնել է նա BBC-ին: «Ուելսի արքայազնը կարող է ահաբեկիչների թիրախ դառնալ, քանի որ նա թագավորական ընտանիքի անդամ է»,-հայտարարել է նախարարը:

Հայտնի է, որ արքայազն Հարրին ծառայում է Աֆղանստանում որպես «Ապաչ» ուղղաթիռի երկրորդ օդաչու, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել