Tert.am-ը գրում է․

Սա յուրահատուկ դեպքերից մեկն է, երբ ամբողջ խորհրդարանը համաձայնում է Կառավարության քաղաքականությանը. ԱԺ-ում արտահերթ ելույթով հանդես գալով` հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից ներկայացրած սահմանամերձ համայնքներին մասին երկու օրենսդրական նախաձեռնություններին, որից մեկը վերաբերում էր սոցաջակցությանը, մյուսը՝ հարկային արտոնություններին:

Միևնույն ժամանակ ԱԺ նախագահը շեշտեց, թե քաղաքական մեծամասնությունն իհարկե շատ ավելին է ուզում անել, սակայն ամեն ինչ կախված է հնարավորություններից:

Գալուստ Սահակյանն անհրաժեշտ համարեց խոսել նաև ոչ իշխանական քառյակի 12 կետերին անդրադառնալու՝ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը։ «Այ տեսե՛ք, երկրի Նախագահն ասում է՝ 12 կետերը նորից մեկ անգամ քննարկենք, անմիջապես կողքերից պահանջներ, պայմաններ, որ այս դեպքում կքննարկենք... առավել ևս ասում են խորհրդարանականները... Վերջին հաշվով Կառավարությունը պատասխանել է այդ փաստաթղթին, հիմա Կառավարությունը նորից պիտի վերանայի, դուք ինձ ասում եք՝ բերեք 100%-անոց համամասնական դարձնենք, հետո կքննարկենք»,-ասաց նա՝ հավելելով, որ այդպես չի կարող լինել, քանի որ պայքարի գործիքները դրա համար չեն օգտագործվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել