Վերջերս ադրբեջանցիները մեծ աղմուկ էին բարձրացրել սոցիալական ցանցերում՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղում ձերբակալված ադրբեջանցի հետախույզներ Շահբազ Գուլիևի և Դիլգամ Ասգյարովի: Հիմա արդեն հատուկ շարժում է ստեղծվել, որը նպատակ է հետապնդում միջազգային հանրությանը ներկայացնել Ադրբեջանի «արդարացի» տեսակետը՝ կապված այդ մարդկանց հետ: Սոցցանցերում տարածվում են տարբեր երկրներում սովորող ադրբեջանցի ուսանողների լուսանկարներ, որտեղ նրանք ի նշան բողոքի ակցիայի՝ թերթիկ են բռնել, որի վրա անգլերեն, ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով գրված է «փրկեք ադրբեջանցի գերիներին»՝ հաշթագերի տեսքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել