Tert.am-ը գրում է․

Սա քաղաքական երկխոսության դասական օրինակ է. այսօր «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով ընդգծեց, թե այս նախագծով բոլոր խմբակցությունների ու անհատ պատգամավորի առաջարկները հաշվի են առնվել:

«Մենք շատ ենք խոսում երկխոսության մասին, և սա իրոք դասական երկխոսության օրինակ է, երբ վեց խմբակցությունները և Կառավարությունը կարողանում են ժողովրդի, հանրության համար կարևորագույն հարցերի շուրջ քննարկման արդյունքում գալ միասնական հայտարարի»,-այսօր ասաց նա:

Շարմազանովը հիշեցրեց, որ նախորդ օրենսդրական քննարկման ժամանակ դահլիճում բացասական արձագանքներ հնչեցին, սակայն այս նախաձեռնությունը ցույց տվեց, որ կա համագործակցության մեծ փորձ ու հեռանկար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել