Ես խնդրում եմ, եկեք մի բառ հորինենք միասնական ուժերով, որ կլինի առավել բնութագրող այս մարդանման կերպարանք ունեցող արարածների համար, ԱզերբաՌան, ազերշակալ արդեն շատ քիչ է, քնքուշ բառեր են այն կենդանիների համար, ովքեր արդեն հինգ օր է՝ չեզոք գոտում են թողել օդաչուներին: Անգամ եթե նրանցից մեկը կենդանի է մնացել պայթյունից հետո, օր առ օր այս ....ներն իրենց ստահակությամբ այդ երիտասարդի ապրելու հավանականությունը հավասարեցնում են զրոյի: Ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե ինչ աստիճանի ստոր ու բարդույթավորված ստահակ է պետք լինել, որ մեզ թույլ չտան մեր զոհվածների դիակներին մոտենալ: Իրենք գիշերը մտնում են խրամատ, իրենց իսկ հոգուց չե՞ն ամաչում, որ թույլ են տալիս, որ մեր տղերքի սառած աչքերը երկինք նայեն: Երկինք, դու է՞լ չես տեսնում այս ամենը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել