Tert.am-ը գրում է․

Կառավարության հաստատած 31 սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը կարգավորող «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ԱԺ հանրապետական պատգամավոր Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց, թե Կառավարության կողմից փոխհատուցումը տրվելու է անձամբ սահմանամերձի բնակչի՞ն, թե՞ ծառայությունները մատուցող ընկերություններին:

ՀՀԿ-ական պատգամավորն առաջարկեց նաև այդ ծախսերի ցուցանիշները հրապարակայնացնել։ «Չե՞ք գտնում, որ փոխհատուցումները հրապարակային արձանագրման կարիք ունեն»,-նկատեց Հարությունյանը:

Տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը համաձայնեց, որ պետք է հրապարակային լինի փոխհատուցման չափը և նշեց, որ երբ Կառավարությունը կսահմանի կարգերը, դրանք կունենան թվային արտահայտություններ և հրապարակային կարող են լինել. «Դրանք վարչական թվեր են որևէ կասկածի տեղիք չեն տալիս»:

Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, ապա փոխնախարարն արձագանքեց.
«Հարկատեսակների հարկերը կվճարվեն համայնքային բյուջե, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի, գազի գումարները կփոխհատուցվեն ծառայությունները մատակարարող ընկերություններին»,-ասաց Տերտերյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել