Աշխարհը, որ մենք ստեղծել ենք, մեր մտածողության արդյունքն է։ Այն չի կարող փոխվել, մինչև որ մենք չփոխենք մեր մտածողությունը։ Ալբերտ Էնշտեյն

 1  Այն ամենն, ինչ պատահում է, օգնում է քեզ զարգանալ, նույնիսկ եթե դժվար է դա տեսնել այդ պահին – Հանգամանքները կուղղորդեն քեզ, կուղղեն ու կկատարելագործեն քեզ ժամանակի ընթացքում։ Երբեմն այս հանգամանքներն ու իրավիճակները քեզ ուժեղ հարվածներ կհասցնեն։ Երբեմն կթվա, թե այն ամենն, ինչ կարող էր վատ ընթանալ, ավելի վատ է։ Երբեմն էլ կթվա, թե հավերժ ծուղակի մեջ ես հայտվել, սակայն դա այդպես չէ։ Երբ կթվա, թե պատրաստ ես ամեն ինչ թողնել ու հանձնվել, հիշի՛ր, որ երբեմն որոշ բաներ պետք է սխալ ընթանան, որպեսզի ի վերջո ճիշտ ուղղությամբ ընթանան։ Երբեմն դու պետք է անցնես վատագույնի միջով՝ լավագույնին հասնելու համար։ Լավագույն ու կարևոր հնարավորությունները հայտնվում են ամենադժվար պահերին։ Այնպես որ ամենամեծ խոչնդոտը դու կհանդիպես ամենամեծ հրաշքին մոտենալիս։

 2  Այն, թե ինչ ես զգում մարդկանց ու իրավիճակների նկատմամբ, կփոխվի, և դա նորմալ է – Որոշ ժամանակ անց ամեն ինչ այլ կերպ կթվա։ Ինչպես որ այժմ դու բոլորովին այլ կերպ ես զգում, քան նախկինում։ Այնպես որ հիշիր, որ միայն նրա համար, որ ինչ-որ ժամանակ ինչ-որ բան քեզ դուր էր գալիս, չի նշանակում, թե միշտ միևնույն բանը պետք է զգաս դրա նկատմամբ։ Զգացմունքների փոփոխություններն ինքդ քո հանդեպ անհավատարմության նշան չէ։ Ինքդ քեզ հավատարիմ լինել նշանակում է թույլ տալ ինքդ քեզ աճել ու փոխվել և ինքդ քեզ փորձությունների ենթարկելով՝ զրագանալ։ Միակ բանը, որ հաստատ է, այն է, որ ոչինչ հաստատ չէ, և սա նշանակում է, որ դու աճում ու զարգանում ես։

 3  Միշտ էլ ավելի դժվար փոփոխութուններ կլինեն, որ ստիպված կլինես անել – Աճելն ու զարգանալը հաճախ ցավոտ է։ Փոփոխությունը ցավոտ է։ Սակայն ի վերջո ամենացավոտն այն է, երբ խրված ես մնում այն միջավայրում, որին չես պատկանում։ Դու նույն մարդը չես, ով կայիր անցած տարի, անցած ամիս կամ էլ անցած շաբաթ։ Դու միշտ աճում ես։ Կենսափորձը երբեք չի դադարում։ Դա է կյանքը։ Մեծ քաջություն է պահանջվում ընդունել, որ  ինչ-որ բան պետք է փոխել, և շատ ավելի մեծ քաջություն է պահանջվում պատասխանատվություն վերցնել ու իրագործել փոփոխությունը։ Ինչևէ, դրա ամեն մի մասնիկն արժե, որ դու քայլ անես ու առաջ շարժվես։

 4  Նրանք, ովքեր ամենից շատ են բողոքում, ամենաքիչն են ինչ-որ բան անում – Միշտ ավելի լավ է փորձել ինչ-որ հրաշալի մի բան անել, քան ոչինչ չանել ու հաջողության հասնել։ Ոչինչ կորած չէ, եթե դու ձախողվես, սակայն ամեն ինչ կորած է, երբ սկսես բողոքել։ Եթե դու հավատում ես ինչ-որ բանի, շարունակիր փորձել։ Թույլ մի տուր, որ անցյալի ստվերները ծածկեն ապագային տանող ճանապարհդ։ Երեկվա մասին բողոքելու վրա ժամանակ ծախսելով՝ դու չես լուսավորի վաղվա օրը։ Դրա փոխարեն քայլեր ձեռնարկիր։ Անկախ նրանից, թե ինչ արդյունք կունենա այն, հիշիր, որ իրական երջանկությունը գալիս է միայն այն ժամանակ, երբ դադարում ես բողոքել խնդիրների մասին ու սկսում ես երախտապարտ լինել այն ամենի համար, որ ունես և նրա համար, որ իրականում ընդունակ ես հաղթահարելու այդ խնդիրները, որքան էլ ցավոտ լինեն դրանք։

 5  Կյանքիդ երջանկությունը կախված է քո մտքերից – Միտքը ճակատամարտի քո դաշտն է։ Դա այն վայրն է, որտեղ ապրում է ամենամեծ կոնֆլիկտը։ Դա այն վայրն է, որտեղ տեղի են ունենում այնպիսի բաներ, որ իրականում երբեք տեղի չեն ունենում։  Սակայն եթե թույլ տաս, որ այս մտքերը թափառեն քո գլխում, դրանք քեզնից կխլեն խաղաղությունդ, ուրախությունդ ու ի վերջո նաև կյանքդ։ Քո մտքերը քեզ դեպրեսիայի մեջ կտանեն ու պարտության կմատնեն քեզ։  Դու այն ես, ինչ մտածում ես։ Դու չես կարող որևէ բան փոխել, մինչև որ չփոխես մտածելակերպդ։ Գեղեցիկ օրը սկսում է գեղեցիկ մտածողությամբ։ Երբ արթնանում ես, մի պահ մտածիր, թե ինչ նվեր է պարզապես կենդանի ու առողջ լինելը։ Խորը շունչ քաշիր ու զգա, թե ինչ օրհնություն է ազատ շնչելը։

 6  Դու ծնվել ես ինչ-որ էակի կյանքը փոխելու հնարավորությամբ – Երբեք չվատնես քո այս կարողությունը։ Բարի եղիր, ներկա եղիր, եղիր այն մեկը, ով դրական փոփոխություն է անում։ Նրբորեն դու կարող ես ցնցել աշխարհը։ Ճշմարտությունն այն է, որ կյանքը միայն նրա համար չէ, որ դու երջանիկ լինես քո պղպջակի մեջ, այլ նրա համար, որ օգտակար լինես, պատվավոր, կարեկից ու բարի, ապրես այնպիսի կյանք, որով դրական ազդեցություն կթողնես ինչ-որ մեկի կյանքում։ Վեր կաց ու ապրիր այնպես, որ աշխարհը փոքր-ինչ ավելի լավ տեղ դառնա։

 7  Դու լավագույն ձևով կօգնես ինքդ քեզ ու մյուսներին՝ ինքդ քեզ տալով այն, ինչի կարիքն ունես – Այո, քո կարիքները շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան կարծում ես։ Մի անտեսիր դրանք։ Երբեմն դու պետք է անես հենց այն, ինչը լավագույնն է քեզ համար և ոչ թե այն, ինչ արտաքինից լավագույնն է թվում մյուսների աչքերում։ Հենց այս պահից որոշում կայացրու, որ այլևս երբեք ոչ ոքից սեր, հարգանք և ուշադրություն չես մուրա, որոնք դու ինքդ պետք է քեզ տաս։

 8  Բոլոր նրանք, ում հանդիպում ես կյանքում, որոշակի նշանակություն ունեն քո կյանքում – Մենք երբեք սովորական մարդկանց չենք հանդիպում մեր կյանքում։ Եթե դու նրանց հարավորություն տաս, բոլորն ինչ-որ հրաշալի մի բան կարող են տալ քեզ։ Նրանք հնարավոր է այն չլինեն, ով սպասում ես, սակայն նրանց ներկայությունը կարևոր է։ Որոշ մարդիկ կփորձեն քեզ, մյուսները կսովորեցնեն, ոմանք էլ քո լավագույն ես-ը կարթնացնեն։ Այնպես որ, շնորհակալ եղիր բոլորին, ում երբևէ կհանդիպես քո կյանքում։ Այո, բոլորին։ Երբեմն դժվար կլինի, սակայն փորձիր շնորհակալ լինել նաև կոպիտ ու դժվար բնավորություն ունեցող մարդկանց համար։ Նրանք հրաշալի օրինակ ու հիշեցում են այն բանի, թե ինչպիսին չպետք է լինես։

 9  Միայն դու չէ, որ քեզ միայնակ ու տարօրինակ ես զգում – Մեզնից յուրաքանչյուրը մտածում է, թե աշխարհի ամենատարօրինակ մարդն է։ Մենք բոլորս էլ ներքուստ նույն զգացմունքներն ունենք՝ մտահոգվելով միևնույն բաների մասին, սակայն մեր ձևով։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել