Այս պահին՝ 17-ը նոյեմբերի, ժամը 13:45, ես հացադուլ եմ սկսում ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի առջև՝ ի նշան բողոքի Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների բացահայտման ու մեր երեք սպանված օդաչուների դիերի հետ վերադարձման։
Սա միայն Պն-ի անելիքը չէ:

Ժողովուրդ, երբ մենք տաք-տաք ֆեյսբուքներում ստատուս ենք գրում կամ մեր ամեն օրը վայելում, դա մեր զինվորների շնորհիվ է, դա նրանց օրուգիշեր սառելու, խիզախության շնորհիվ է, իսկ մենք ի՞նչ ենք անում, երբ մեր 3 զոհված տղերքի դիերը դեռ կենդանիների հոշոտման վտանգի տակ են...
Միայն կուրծք ծեծելով ֆեյսբուքյան էմոցիոնալ գրառումներ անելը գազը թողելու պես մի բան է....

Մեր երկրում եթե կա մի կառույց, որին անվերապահորեն հավատում եմ, դա մեր Զինված ուժերն է, գիտեմ, որ պատասխան են տալու, գիտեմ, որ կարող են տղեքին ադրբեջանցիների կրակի տակից հանել, բայց նաև պարզ է, որ չեն ուզում նոր կորուստներ տալ...

Իսկ ինչո՞վ են զբաղված ԵԱՀԿ համանախագահները, ի՞նչ են արել մինչ օրս, որ խաղաղ ձևով ուղղաթիռի անձնակազմը հետ բերենք.... Եթե մի բան էլ արել են, շատ քիչ է, տղաները դեռ հոշոտման վտանգի տակ են, եթե արդեն չի եղել...

Դրա համար, անվերապահորեն վստահելով հանդերձ մեր բանակին՝ վրդովմունքս ու պահանջս հայտնում եմ ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի առաջ և հայտարարում անժամկետ հացադուլ, քանի դեռ տղերքն ընկած են գելի երախի առաջ...

Հ.Գ. որպես զորացրված հետախույզ և պարզապես հայ զինվոր՝ հորդորում եմ ՊՆ-ին սա չընդունել սադրանք, ու զբաղվել սեփական գործով, չշտապելով, որպեսզի սխալներ չլինեն...

Ես հավատում եմ ձեր սառը ու թարմ որոշումներին...

Today on 17th of November, 2014, at 13:45pm in front of OSCE Yerevan office I am going on a hunger strike to require that OSCE undertakes real steps to investigate the causes of the incident in the airspace over the eastern part of the Karabakh-Azerbaijani border. I call OSCE no to be limited only with announcements to condemn that incident but I also require that OSCE undertakes real steps and reiterates it full support to return the bodies of our three killed victims.

As reported earlier, an NKR Air Force helicopter was shot at on Wednesday 12th November, 2014 at around 1:45pm, and as a result of ceasefire violation by the Azerbaijani armed forces in the airspace over the eastern part of the Karabakh-Azerbaijani border. The crash site is in close vicinity of the Line of Contact. After the crash the Azerbaijani side continued firing at the crash site. Three Armenian pilots have lost their lives as a result of Azerbaijan’s shooting at a Nagorno-Karabakh Republic (NKR) Air Force helicopter that was conducting a training flight.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել