Tert.am-ը գրում է․

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 17-22-ը Երևանում կանցկացվի Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՕ) 34-րդ համաշխարհային կոնգրեսը՝ «Նոր ձայներ, նոր հանդիսատես. ժամանակն է երկխոսության» կարգախոսով: Այսօր մամուլի ասուլիսին կոնգրեսի մասին խոսեցին Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Թատրոնի միջազգային ինստիտուտի նախագահ Ռամենդու Մաջումդարը (Բանգլադեշ), Թատրոնի միջազգային ինստիտուտի փոխնախագահներ` Ալի Մահդի Նուրին (Սուդան) ու Ան Մարի Էնգելը (Շվեդիա) և Թատրոնի միջազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն Թոբիաս Բիանկոնեն:


Արթուր Պողոսյանը հայտնեց, որ երկու տարին մեկ անգամ է տեղի ունենում այս կոնգրեսը և 300 ներկայացուցիչ ժամանելու է Հայաստան: Նա նշեց, որ մասնակիցների հնչեցրած առաջարկները նախարարության համար կդառնան քաղաքականություն իրականացնելու բաղադրիչ: «Մենք մշակութային, թատերական քաղաքականության մեջ փորձում ենք միջազգային զարգացումները ներառել»,- ասաց նա:


Հակոբ Ղազանչյանը նշեց, որ այստեղ հյուրերը մեր թատրոնին ծանոթանալու, ներկայացումներ դիտելու, ինչպես նաև ստեղծագործական կամուրջներ հիմնելու հնարավորություն կունենան: «Կոնգրեսին ժամանելու են տարբեր հյուրեր և հնարավորություն կա, որ մեր թատերական գործիչները կապեր ստեղծեն ու համագործակցեն նրանց հետ»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել