«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մտադիր է կառուցել և էլեկտրաֆիկացնել Իրանից դեպի Ադրբեջան գնացող երկաթուղին, իսկ հետագայում այն հասցնել մինչև Ռուսաստան:

Առավոտ շուտ նման լուր ստանալը, մեղմ ասած, այդքան էլ հաճելի չէր: Ադրբեջանը վաղուց արդեն վերածվել է մեր տարածաշրջանում հյուսիս-հարավ տարանցիկ ուղղության կարևոր հանգույցի: Հիմա, փաստորեն, նրանք աշխատում են արևելք-արևմուտք ուղղությամբ: Եթե այդ երկաթգիծն սկսի գործել, հայկական երկաթգծային ենթակառուցվածքը կարելի կլինի մետաղի ջարդոն համարել:

Հետաքրքիր է, որ այս լուրը հրապարակվում է հենց այն ժամանակահատվածում, երբ հայկական և վրացական կողմերը աբխազական երկաթգծի վերագործարկման մասին բանակցություններում առաջընթացի մասին լուրեր են շրջանառում:

Պարզ է, որ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթգծի շահարկումից հետո աբխազական երկաթգիծը խիստ տեղային նշանակություն կունենա և հիմնականում կլուծի հայկական փոքր տնտեսությունը Ռուսաստանին կապելու խնդիրը: Այնինչ, Հայաստանն ունի Արևելք-Արևմուտք ուղղությունն «իրենով անելու» բոլոր հնարավորությունները: Բայց դրա համար նախ պետք է վերջապես սկսել Իրան-Հայաստանի երկաթգծի կառուցման ծրագրի իրականացումը և հետո՝ ավելի պահանջկոտ լինել Ռուսաստանի և Վրաստանի հանդեպ: Եթե նախկինում այդ ծրագրին խանգարում էր միայն երկաթգիծը կառուցելու իրական ձգտումն ու մի քիչ էլ քաղաքական կամքի բացակայությունը, ապա հիմա ժամանակային լիմիտներ էլ են, փաստորեն, առաջանում («շնորհակալություն» Ռուսաստանին):

Կից նյութն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել