Tert.am-ը գրում է․

Տասը վայրկյան համբուրվելու ընթացքում մի մարդուց մյուսին է փոխանցվում 80 մլն մանրէ, վստահեցնում են գիտնականները։

Բացի այդ, մարդկանց բերանի խոռոչում, ովքեր համբուրվում են օրվա ընթացքում առնվազն 9-ն անգամ, «բնակվում» են միանման մանրէներ։ Նոր հետազոտության արդյունքները ներկայացված են Microbiome ամսագրում, փոխանցում է Лента-ն։

Հոլանդացի գիտնականները, ինչպես նաև Ամստերդամում բացված մանրէների կենդանաբանական այգու աշխատակիցներն ուսումնասիրել են 21 զույգի։ Կամավորներին խնդրել են նշել, թե որքան հաճախ և երկար են նրանք համբուրվում։ Նրանցից նաև անալիզներ են վերցրել՝ լեզվի և թքի միկրոֆլորայի բաղադրությունը պարզելու համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել