Ամբողջ աշխարհում այսօր նշվում է ուսանողների միջազգային օրը: Շատ կուզեի, որ այսօր հայ ուսանողը աշխատանքի շտապելու փոխարեն շտապեր հասնել համալսարան ու իր տոնը նշեր, չնայած վստահ եմ, որ շատ բուհեր նույնիսկ չգիտեն, որ այսօր ուսանողների միջազգային տոնն է: Շատ կուզեի, որ հայ ուսանողը համալսարանից դուրս մնար իր չունեցած գիտելիքի պատճառով, ոչ թե ուսման վարձը վճարել չկարողանալու: Կուզեի, որ հայ ուսանողի համար համալսարանը լիներ ինչ և ինչպես սովորելու հաստատություն, ոչ թե պատեր, որոնց ներսից ձեռք են բերում ձևական անհրաժեշտություն կամ պեչատած սիմվոլ: Կուզեի հայ ուսանողն ու դասախոսը միևնույն լսարանում հանդիպեին ոչ թե ստիպված, այլ անհրաժեշտության զգացումով, ընդ որում ներքին հանգստությամբ ու պարզ ճակատով: Կուզեի տեսնել, որ հայ ուսանողն իր երկրում է իր գիտելիքը ստանում, ոչ թե անճարությունից մեկնում արտասահման: Ցավոք, շարքը շատ երկար կարելի ա շարունակել, ինչևէ... Շնորհավոր իմ էն ուսանող ընկերների տոնը, ովքեր, ուսանող լինելով, աշխատում են, գիշերները աչք չեն կպցնում, իրենց կրթում են, լիքը դժվարություններ են հաղթահարում ու թքած ունեն էս ամենի վրա ու էս ամենից հետո էլի հույսները էս երկրի հետ են կապում:
Էսօրվա ՀԱՅ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂԻ ԿԵՐՊԱՐՆ ԻՄ ՀԱՄԱՐ ՍԱ Ա: Շնորհավոր մեր տոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել