Վերջին օրերին անընդհատ շահարկումների առիթ է դառնում  շաբաթ օրը Կառավարության նիստի  ժամանակ նախագահի՝ նախարարներին դիմելու ձևը: Մասնավորապես շատ է խոսվում, թե այդ ինչու նախագահը համարձակվեց Առողջապահության նախարար մեծն Դերենիկ Դումանյանին, ում անունը հանրապետությունում բացառապես նրա բարեկամները և մի քանի պառվաբոզ բուժքույր գիտեն, Դերո ասել: Դե դուք ինձ հիմա ասեք, թե ինչ դիմելաձևի է արժանի մեկը, ով 4 ամսվա պաշտոնավարման ընթացքում ալարել է հետևը քիչ մը շարժել ու էս խեղված համակարգի համար ինչ-որ բան անել:

Ո՞վ չգիտի, որ առողջապահությունն ամեանակոռումպացված ոլորտներից է մեր երկրում: Ո՞վ չգիտի կաշառքների, հիվանդներից փող քամելու, բժշկին այցելելուց հետո կես մարդ դառածների, խեղված ճակատագրերի, տարածաշրջանի մասշտաբով վիրահատությունների ամենաբարձր գների, հնարավոր ու անհնար տեղերում կիքսերի մասին: Ո՞վ չգիտի ժամկետանց դեղերի, տեղական անորակ արտադրանքների, դեղերի շուկայի մոնոպոլիզացիայի մասին: Ո՞վ չի տեսնում բժիշկերի ուռած քսակներն ու աղերսագին հայացքով այդ նույն բժիշկներից կյանք խնդրող հիվանդների դեմքերը: Ո՞վ չի տեսնում այն արհամարանքը, որ բժիշկները տածում են հիվանդների նկատմամբ: Ով չի տեսնում առանց կաշառքի բժշկական որևէ հիմնարկում աշխատանքի ընդունվելու անհնարինությունը:

Ես գիտեմ՝ ով չի տեսնում: Մեր խելոք հայացքով ախպերը չի տեսնում: Ակնոց դնելու համար բավաարար չէ միայն վատ տեսնես, քո պաշտոնում խելացի լինելն էլ պարտադիր պայման է: Ինչի՞ է այս խելոքը աչք փակում այս բոլոր արատավոր երևույթնորի վրա: Ի՞նչ է նշանակում Դերոյի այս կրավորական կեցվածքը խնդիրների նկատմամբ: Ի՞նչ է անում նա, որ չէր անում Քուշկյանը: Ի՞նչ նոր բան Դերոն իր հետ բերեց համակարգ, ի՞նչ նորարարություն արեց: Ո՞ր կաշառակերի սանձերը քաշեց, որի՞ն պատժեց, 4 ամսվա ընթացքում ե՞րբ ելույթ ունեցավ, ե՞րբ ինչ-որ խնդրի մասին խոսեց, ո՞ւմ ինչ զեկուցեց: Ամսիներն անցնում են, իսկ առողջապահությունում արձանագրվել է 0-ական առաջխաղացում: Ով վրդովվում է այն փաաստից, որ քաղաքակիրթ երկրներում նախագահը նախարարներին անունով չի դիմի, ասեմ, որ քաղաքակիրթ երկրներում նախարարները պոլի շոր չեն ի տարբերություն ոմանց: Հնչեցված «Դերո»-ն էլ շատ էր այս սուբյեկտի համար: Նա իր աշխատանքի կատարողականությամբ «Դ»-ի էլ չի ձգում։
Անողնաշար նախարարներ մեզ պետք չեն: Մեզ ուժեղ բռունցք է պետք:  Նման փտած համակարգի ղեկավարը պլոճիկ պետք է ունենա, իսկ Դերոն այդ մարդը չէ:  

Նա պարզապես ինչ-որ բան խառնում է: Գուցե այս մարդն այլ կերպ է պատկերացնում նախարար լինելը: Երևի մտածում է, որ նախարար լինել նշանակում է  ավելի հեշտությամբ  սեփական տղային լավ գործի տեղավորել, անգրագետ բուժքույր բարեկամներին հիվանդանոցներում բժիշկ կարգել, գռփել, թալանել, շորթել, փայ մտնել… Չէ՛ ախպերս, «Դերոյից» ավելիին դու արժանի չես, ուղակի արժանի չես: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել