Tert.am-ը գրում է․

Թուրքիայի բոլոր ծպտյալ հայերը մեծ մասամբ գիտեն իրենց հայ լինելու մասին, բայց Ցեղասպանությունից փրկվածները, որոնք 4-5 միլիոն են կազմում, հարյուր տարվա ընթացքում ձուլման են ենթարկվել, ինչի արդյունքում կարելի է ասել՝ քրդացել են, որովհետև հիմնականում քրդական տարածքներում են ապրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ծագումով հայ, Սուրբ Կիրակոս եկեղեցու ատենապետների խորհրդի ղեկավար Թուրքայ Աբդուլգաֆուրը: «Կարծում եմ, որ լուրջ աշխատանքներ պետք է տարվեն այս մարդկանց երևան բերելու համար»,- ասաց նա:

Նա պատմեց, որ 3-4 տարի առաջ Դիարբեքիրում ընդամենը 3-4 հոգի կային, որոնք ընդունում էին իրենք հայ լինելը, սակայն այսօր բազմաթիվ աշխատանքների արդյունքում նրանք շատացել են և այդ հայերով նույնիսկ տարբեր միջոցառումներ են կազմակերպում: Օրինակ` շաբաթվա մեջ մեկ օր Սուրբ Կիրակոս եկեղեցում նախաճաշում են միասին:

«Ամենավերջին նախաճաշին 82 հոգի կար: Այսօր մոտավորապես 140-150 հոգի հայ կա, որոնց մեծ մասը ինքնությամբ մուսուլման են, սակայն տեր են կանգնում նաև իրենց հայկական ինքնությանը»,-նշեց նա և ավելացրեց, որ Դիարբեքիրում հայ լինելը իսկապես դժվար է, թեև 3-4 տարի առաջվա համեմատ մթնոլորտն ավելի հանգիստ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել