Tert.am-ը գրում է․

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին երեկ աչքերի բորբոքումով հոսպիտալացվել է Միլանում, հայտնում է Корреспондент-ը։

77-ամյա Բեռլուսկոնին, ով վաղուց է տառապում ծիածանաբորբից (աչքի ծիածանաթաղանթի բորբոքում), տեղափոխվել է Սան Ռաֆայել կլինիկա։

Նրա փաստաբան Ալբերտո Դզանգրիլոյի խոսքով, հիվանդանոցում քաղաքական գործիչը կանցկացնի առնվազն մեկ շաբաթ։

Հոսպիտալացումից մեկ օր առաջ Բեռլուսկոնին ներկա է գտնվել իր մտերիմ Միքայելա Բյանկոֆիորեի գրքի շնորհանդեսին՝ մուգ ակնոցով, ինչը նա բացատրել է նրանով, որ ստիպված է կրել, քանի որ ձախ աչքն արցունքոտվում է։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել