Ադրբեջանական haqqin.az կայքում կարդում եմ մի լկտի հոդված. «Сегодня – «Иглой» по вертолёту, а завтра – «Смерчем» по городам и сёлам!» վերնագրով: Բնականաբար, վարժ եմ սրանց զառացանքները լսելուն, բայց այս հոդվածից հետո կրկին մտքումս սևեռվեց Գարեգին Նժդեհի հայտնի վճռակը. «Թշնամուն մի հանցանք ներել նշանակում է նորե՛րն արտոնել»:
Սրանք միայն ուժի լեզուն են հասկանում, հետևաբար օր առաջ պետք է ՀԱՄԱՐԺԵՔ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԵՎ ԱՆՀԱՄԱՉԱՓ պատասխան տալ, որ էլ ավելի մեծ հանցագործության չմտածեն գնալ: Ու միշտ պետք է սրանց ուղեղում մեխել, որ երբեք ու ոչինչ անպատասխան չի մնալու, մղկտալու են ամեն մի քայլի համար:
Ահա՛ խաղաղության միակ երաշխիքը:

Հ.Գ. Ի դեպ, այդ նյութի հեղինակի անուն ազգանունը Ռամիլ Սաֆարով է ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել