Tert.am–ը գրում է.

Այդ նույն զենքերն, որը Ադրբեջանը գնում է Ռուսաստանից, կարող է ստանալ տարբեր երկրներից, սակայն մեզ ձեռնտու է, որ դրանք գնի հենց Ռուսաստանից:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` անդրադառնալով այն հանգամանքին, որ մի կողմից ՀՀ ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչում ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը, իսկ մյուս կողմից էլ նույն օրը Տուլայի կոնստրուկտորական-սարքաշինական «Щелговский Вал» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Պոպովը հայտարարում է, թե Ադրբեջանը ցանկանում է ռուսական արտադրության «Панцирь –С1» հրթիռահրետանային համակարգեր գնել:

Աշոտ Մանուչարյանը որպես օրինակ բերեց այն, որ 2008 թվականի Օսիայի պատերազմի ժամանակ, թեև Վրաստանը Իսրայելից գնել էր անօդաչու ինքնաթիռներ, սակայն երբ Ռուսաստանի և Վրաստանի միջև պատերազմը սկսվեց, այդ անօդաչու ինքնաթիռների կոդերը Իսրայելը հայտնեց Ռուսաստանին, որովհետև Ռուսաստանի հետ ուներ ավելի խորը հարաբերություններ, քան՝ Վրաստանի: Արդյունքում, այդ ինքնաթիռները չաշխատեցին հօգուտ Վրաստանի:

«Հիմա այդ հրթիռները, որը Ռուսաստանը վաճառում է Ադրբեջանին, դրանք էլ ունեն կոդային և այլ համակարգեր, և մեզ ձեռնտու է, որ Ռուսաստանը դա նրանց վաճառի, որպեսզի եթե Ադրբեջանը որոշի սխալ ձևով օգտագործել այդ զենքերը, օրինակ` ընդդեմ Հայաստանի, Ռուսաստանը խանգարի»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել